Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվել է Մոլդովային
Sep 25, 2021
1 min read

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցել է Մոլդովայի թիմի հետ և պարտվել 2:3 հաշվով:Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Մոլդովական Չորեսկու գյուղում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Գարեգին Մաշումյանն ու Ռոդրիգիյոն։
Թիմերը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 26-ին:























Comments