Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո»

2018 թվականին թվում էր թե Նիկոլ Փաշինյանը իր շուրջն է հավաքել ամենահավատարիմ թիմին, սակայն իշխանության գալուց հետո Փաշինյանը բազմիցս ապացուցեց, որ չի վստահում իր իսկ թիմակիցներին։ Տարեցտարի ակնհայտ էր դառնում, որ կամ վարչապետի հետևորդները հոգնել են նրա տատանողական վարքագծից, կամ Փաշինյանը թիմակիցներին վստահելու լուրջ խնդիրներ ունի։ Այդ մասին գրել է pastinfo.am-ը։
Վարչապետը 44-օրյա պատերազմից հետո սկսեց ավելի հաճախ փոխել մերձավորներին։ Տարաձայնություններ էին սկսել Արսեն Թորոսյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի, ԱԳ նախարարների, քաղաքապետերի ու այլ պաշտոնյաների հետ։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո էլ երկու ընդդիմադիր ուժերի՝ խորհրդարանում հայտնվելուց հետո կանոնակարգային փոփոխություններ մտցվեցին նաև խորհրդարանում։
Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում խնդիրներն ավելի են լրջանում։ Թիմում իրար չեն վստահում։ Փաշինյանն անգամ ԱԱԾ-ին է ներգրավել՝ ակտիվորեն զբաղվելու թիմակիցների նամակագրությունների ուսումնասիրությունների գաղտնալսումների գործում և փորձում է գտնել նաև քննադատներին, հայհոյողներին։ Փաշինյանը իր անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել է ամբողջ ուժային համակարգը, ամեն կերպ ուզում է հարգանք պարտադրել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments