Ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են զինաթափում հայ զինվորներին․ Գագիկ Համբարյան
Jun 26, 2021
1 min read

Ադրբեջանական թելեգրամյան ալիքները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են ազերիները զինաթափում հայ զինվորներին․ քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․
«Ադրբեջանական թելեգրամյան ալիքները նոր տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են ազերի ասկյարները ծեծում, նվաստացնում, զինաթափում հայ զինվորներին և պարտադրում հեռանալ դիրքից։
Որքան կարելի է կռահել, մեր զինվորներին արգելված է կրակ բացել իրենց վրա հարձակվող ազերի ասկյարների ուղղությամբ։
ՀՀ ՊՆ֊ն մինչև հիմա չի արձագանքել այս տեսանյութին։Որևէ մեկը չի պարզաբանել, թե հրապարակված տեսանյութը նոր է արվել, թե հին է, ինչպես նաև որտե՛ղ է արվել»։























Comments