Ասենք էնպես չի, որ մարդը խորհրդարանում ծնվել ա, խորհրդարանում էլ պետք ա մահանա․ Գագիկ Ծառուկյան
- Jun 17, 2021
- 1 min read

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Հանրային հեռուստաընկերության» «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման շրջանակում առաջարկեց, որ հաղորդավարն ուղիղ եթերում զանգ կատարի պատահական տասը համարների՝ հասկանալու, թե որ քաղաքական ուժն է այս պահին ֆավորիտ։
Նրա խոսքով, այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ, թե ում է վստահում ժողովուրդը։
Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ ցուցակում ընդգրկված չեն կուսակցության դեմքերից Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Գագիկ Ծառուկյանը ասաց, որ պարտադիր չէ ցուցակում ընդգրկել նույն մարդկանց, որոնք արդեն եղել են խորհրդարանում։
«Ասենք էնպես չի, որ մարդը խորհրդարանում ծնվել ա, խորհրդարանում էլ պետք ա մահանա»,- հայտնեց Գագիկ Ծառուկյանը։
Ըստ նրա, պետք է հնարավորություն տրվի երիտասարդներին, և այժմ իրենք ուղղակի քաղաքական սերնդափոխություն են իրականացնում։
Comentarios