Ասել եմ, որ մինչև վերջ գնալու եմ, մինչև վերջ գնացել եմ. Գագիկ Ծառուկյան
- Sep 17, 2021
- 1 min read

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադառնալով լրագրողի հարցին, թե դեռ քաղաքականության մե՞ջ է, պատասխանեց. «Իհարկե քաղաքականության մեջ եմ»։
Խոսելով ՏԻՄ ընտրություններին չմասնակցելուց, Գագիկ Ծառուկյանը նկատեց՝ այս պայմաններում, ստեղծված իրավիճակում ՏԻՄ ընտրություններին մասնակցելը «մեզ ի՞նչ է տալու»։
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե մինչև վերջ գնալու է, Գագիկ Ծառուկյանը շեշտեց. «Այո՛, ասել եմ՝ մինչև վերջ գնալու եմ, մինչև վերջ գնացել եմ, մինչև վերջին պահը իմ տեսակետը, պատկերացումը ներկայացրել եմ»։
Հարցին՝ կրկին պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այսօր այնպիսի ընդդիմություն կա, նրանք ավելի արմատական են, որ իրենք այսօր այդ գործն անում են, մեզանից ինչ կախված է՝ պատրաստ ենք ասելու, ներկայացնելու»։
Իսկ եթե ինչ-որ գործընթացներ լինեն, ԲՀԿ-ն կմիանա՞՝ հարցին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եղբայր ջան, ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա։ ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղվում է կառուցողական»։


























Comments