Քայլիստ պատգամավոր Արթուրի դուրը չի եկել․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տարօրինակ է այս ամենը լսել մեկից, ում թիմի ներկայացուցիչները` փոխվարչապետ Տիգրանի և դավաճան վարչապետի մամլո խոսնակ Մանեի, ինչպես նաև վարչապետի և ԱԺ փոխխոսնակի ընտանիքներին պատկանող և վերահսկվող ԶԼՄ֊ների մակարդակով ապրիլի 8֊ին կեղծ տեղեկություններ հրապարակեցին որոշ գերիների վերադարձի մասին, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մոտ և արժանացավ ռուսական կողմի կոշտ և վիրավորական արձագանքին...
Հետաքրքիր է, իսկ Արթուրը ներողություն խնդրեց գերիների հարազատներից և բարեկամներից ում իր թիմի ներկայացուցիչները տարել էին "Էրեբունի" օդանավակայան` նրանց և գերիների ֆոնին ինքնագովազդվելու նպատակով...
Արթուր, պարզվում է ընդդիմադիր ԶԼՄ֊ներն ավելի լավատեղյակ են գերիների վերադարձի մասին և նույնիսկ հրապարակեցին գերիների անունները, որի մասին տեղյակ չէր դավաճան Նիկոլի վարչակարգը ...
Իսկ եթե ավելի պարզ արտահայտվեմ, ապա ըստ իս, գերիների վերադարձի և նրանց ինքնության մասին այս տեղեկատվական արտահոսքը հենց պաշտոնական Մոսկվան էլ արել էր` ևս մեկ անգամ ցույց տալով իր անվստահությունը և հակակրանքը Նիկոլի նկատմամբ, ով գերիների վերադարձի հարցը օգտագործում է իր և քայլիստ֊պատուհասների թիմը գովազդելու նպատակով...»,- գրել է Համբարյանը:























Comments