«Հորքուրի գանձ» Լոռու մարզպետը խեղկատակ ֆարս ցուցադրեց. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պարզվեց Մերձավանի գերեզմանատուն այցելած Նիկոլին դիմավորող որդեկորույս մայրը, ում ձեռքերը պաչում էր դավաճան Նիկոլը և ում ի պատասխան տիկինը հայտարարեց, որ «ինքն արժանի չէ» այդպիսի վերաբերմուբքի, Լոռու մարզպետի հարազատ հորաքույրն է:
Լոռու մարզպետը լրիվ «հորքուրի գանձ» է: Զարմանալի և անհասկանալի է , թե ինչպես կարող է որդեկորույս մայրն, ում զավակը նահատակվել է Հայաստանը պաշտպանելիս, համարել,որ ինքն արժանի չէ, որ դավաճան Նիկոլը, ով սանձազերծեց արցախյան վերջին պատերազմը և որի պատճառով իր որդին զոհվեց, համբուրի իր ձեռքերը:
Ուղղակի զզվելի է Լոռու մարզպետը, ով իր որդեկորույս հորաքրոջը դարձրեց խեղկատակ ֆարսի մասնակից`վարկաբեկելով զոհված զկնծառայողի մորը:
Չեմ զարմանա, եթե հետագա բեմադրությունների մեջ ներգրավվեն «հորքուրի գանձ» Լոռու մարզպետի մայրը, կինը և ընտանիքի այլ անդամները»:
























Comments