Ումի՞ց է վախենում Արմեն Աբազյանը Շիրակի պետհամալսարանում. Համբարյան

Քիչ առաջ տեղեկացանք, որ Հայաստանի ԱԱԾ-ի Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Հետաքրքիր է, թե ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակից վախվորած ԱԱԾ-ն ե՞րբ է մտնելու Շիրակի պետհամալսարան, որի 1 տարի 10 ամիս գործունեության արդյունքում ՇՊՀ բյուջեից ոչ միայն "անհետացավ" 500 միլիոն դրամ գումարը, այլև բուհի բյուջեի բացասական սալդոն կազմեց 242 միլիոն դրամից ավելի գումար: Էլ չեմ ասում կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի մատուցման, վարորդների կեղծ հաստիքացուցակների և այլ հանցագործությունների մասին:
Հեոատքրքիր է, Աբազյան Արմենն ումի՞ց է սարսափում, որ չի մտնում ՇՊՀ և չի բացահայտում նախկիններից ամենակարկառուններից մեկի խայտառակ գործունեությանը վերաբերող դրվագները:
Թե՞ Աբազյանն իր պահվածքով ապացուցում է Գյումրիում համառորեն տարածվող այն լուրերը, որ Սահակն ԱԱԾ-ի գործակալ է և նույնիսկ նշում են այն բարձրապաշտոնյա երևանյան աած-ականի անունն ում կաբինետից, ըստ նույն օդում կախված լուրերի, վերջինս գրեթե դուրս չի գալիս»,- գրել է Համբարյանը:























Comments