top of page

Ձեր առջև նոր, դժվարին խնդիր է ծառացած. Ծառուկյանը դիմել է հայ մարզիկներին

Jul 23, 2021
1 min read


Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելու են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը: Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու է մեր ուժեղագույն 17 մարզիկ: Այդ մասին գրառում է կատարել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։


«Յուրաքանյուր մարզիկի երազանքն է նվաճել օլիմպիական ոսկին, բայց որ ամենակարևորն է՝ պատվո հարթակին ծածանել իր երկրի դրոշը: Հավատում եմ, որ մեր մարզիկների շնորհիվ Տոկիոյում ոչ միայն ծածանվելու է հայոց եռագույնը, այլ նաև հնչելու է մեր ազգային օրհներգը:


Սիրելի՛ օլիմպիականներ,

Այսօր ձեր առջև նոր, դժվարին խնդիր է ծառացած. հաջող մրցելույթներ ունենալ Տոկիոյում մեկնարկող ամառային 32 –րդ օլիմպիական խաղերում: Ներքուստ համոզված եմ , որ դուք պատվով կկատարեք հաջող մասնակցություն ունենալու առաջադրանքը: Այդպես մտածելու հիմք է հանդիսանում ձեր անցած մարզական ճանապարհը:


Այն հեշտ ու հանգիստ չի եղել, ձեզ բաժին են հասել դժվարին մարտահրավերներ: Նախորդ տարի մոլեգնած համավարակի ու մեր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված հայոց մարզաշխարհը դժվարին շրջափուլ է անցել: Դժվարություններն այլևս անցյալում են և հիմա հերթն արդեն հաղթանակներինն է: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ:

Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է, տղե՛րք:

Վերադարձե՛ք հաղթանակած:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- գրել է նա:




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page