«Հայաստան» դաշինքն առաջատար է. GALLUP-ի վերջին հարցման արդյունքները
Jun 11, 2021
1 min read

«Հայաստան» դաշինքը կստանա 24,1 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 23,8 տոկոս, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7,4 տոկոս ձայն։ Վերջին հարցման արդյունքներն այսօր հրապարակեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը։
Ըստ նրա՝ նախորդ հարցման արդյունքների համեմատ «Հայաստան» դաշինքի ցուցանիշն աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։
Առաջատարների եռյակին հաջորդում են ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս ձայնով, ԼՀԿ-ն՝ 3,1 տոկոսով, իսկ 9,2 տոկոսը չի պատրաստվում որևէ մեկի օգտին քվերակել։























Comments