top of page

ՔՊ-ի ձայներն ավելացել են․ Gallup-ը ներկայացրել է սոցհարցման արդյունքները

Jun 29, 2021
1 min read


Քաղաքացիների 35,8 %-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությանը, իսկ 24.2 %-ը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը։ Այդ մասին հայտնեց «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հետընտրական հետազոտության արդյունքները։

Հետազոտողները քաղաքացիների շրջանում հարցում են արել՝ հետաքրքրվելով, թե որ քաղաքական ուժին են տվել ձայնը 2021 թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Քաղաքացիական պայմանագիր»- 35,8 %

«Հայաստան Դաշինք»- 24.2 %

«Պատիվ ունեմ» դաշինք- 6,8 %

ԲՀԿ- 4,4 %

«Հանրապետություն» կուսակցություն- 3,2 %

ՀԱԿ- 2,4 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 2.1 %

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավար դաշինք- 1,6 %

«Ազգային ժողովրդական բևեռ» - 1,5 %

«5165» շարժում- 1,4 % Հարցին դժվարացել և չի պատասխանել 11,7 տոկոսը։ Ոչ մեկի օգտին չի քվեարկել հարցվածների 1.4 տոկոսը։ Հարցմանը մասնակցել են այն մարդիկ, որոնք գնացել են քվեարկության։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page