Search
ԱԺ-ում տեղի ունեցածը նաև սահմանին կատարվող դեպքերից մարդկանց ուշադրությունը շեղելու փորձ է․ Գալստյան
- Aug 26, 2021
- 1 min read

Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը նաև սահմանին կատարվող դեպքերից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ է։ Այդ մասին MediaHub.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը սադրում է, որ միջադեպեր հրահրի և հասնի պառլամենտարիզմի վերջնական վախճանին։
Ըստ նրա՝ Հայաստանի հարավն արդեն 12 ժամ է, ինչ անջատված է, իսկ Փաշինյանն ԱԺ-ում էլի նախկիններին է մեղադրում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments