top of page

Գարեգին երկրորդը եկեղեցականների նոր նշանակումներ է կատարել

Oct 1, 2021
1 min read


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։


Հոգեշնորհ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի կառավարիչ։

Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն։


Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Միրզոյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում, նշանակվել է Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի հոգևոր տեսուչ։ Արժանապատիվ Տ․ Երվանդ քահանա Երանյանը, ազատվելով Մայր Աթոռում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page