top of page

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապաքինման մաղթանքներ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

Jul 7, 2021
1 min read



Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել օրեր առաջ վիրահատության ենթարկված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Եղբայրական իր սերն ու ողջույնները փոխանցելով Ֆրանցիսկոս Պապին՝ Վեհափառ Հայրապետը հայցել է Երկնավոր Տիրոջը պահել ու պահպանել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետին՝ պարգևելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալության բազում տարիներ»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page