top of page

Միակ թասիբովն Անգելա Մերկելն էր, որ հանդիպեց թալիբների հետ և անվտանգության երաշխիքներ կորզեց․ Քեռյան

Aug 14, 2021
1 min read


Աֆղանստանում հասունանում է հումանիտար աղետը։ Թալիբները դաժանորեն պատժում են բոլոր նրանց, ովքեր համագործակցել են արևմտյան կառույցների հետ և կամ ծառայել են պետական մարմիններում, պրոամերիկյան վարչակարգի զինված ուժերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Գարիկ Քեռյանը։


Շուտով Քաբուլը կգրավեն։ Այդ ընթացքում արևմուտքը արդյունավետ ու արագ թռնում է երկրից, բախտի քմահաճույքին թողնելով միլիոններին։ Միակ թասիբովը Անգելա Մերկելն էր, որ հանդիպելով թալիբների ներկայացուցիչների հետ, անվտանգության երաշխիքներ կորզեց, գերմանացիների հետ համագործակցած

մարդկանց համար։


Ի դեպ ՄԱԿ-ը ինչպես միշտ կոչեր ու հայտարարություններ է անում։ Այս գրառումն անում են հայրենի արևմտամետ, ՄԱԿ սիրող, վիլսոնասեր քաղաքագետների համար, որոնք առ այսօր շուրջօրյա ռեժիմով պահանջում են մեկ սկանդինավյան զորքեր բերել, մեկ դիմելՄԱԿ, մեկ ռուսներին հաջող ասել, մեկ էլ և այսպես շարունակ։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page