top of page

Գառնիի հեթանոսական տաճարի մոտ հանկարծամահ է եղել Ուկրաինայի քաղաքացի Զելինսկին

Oct 9, 2021
1 min read


Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Այդ օրը, ժամը 19։15-ի սահմաններում նշված բուժկենտրոնից հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Գառնիի շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացու դի։


Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 64-ամյա Անդրեյ Զելինսկին էր։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Օլիդեյն էքսպրես» հյուրանոցային համալիրում, սակայն այդ օրը կնոջ հետ այցելել է Գառնու հեթանոսական տաճար, որտեղ ինքնազգացողությունը վատացել է և սրտի կանգ է ունեցել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page