top of page

Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

  • Sep 27, 2021
  • 1 min read


Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը. Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:


Հայաստանը ներկայացնող 19-ամյա ծանրորդը մինչև 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճել ոսկե մեդալ՝ գերազանցելով երկու թուրք մրցակիցների:


Չոլակյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 95 կգ, երկրորդ մոտեցմամբ պոկել 100 կգ և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժության առաջին մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հրել 130 կգ և ապահովել երկամարտի ոսկե մեդալը:


Գառնիկ Չոլակյանը հրաժարվել է երրորդ մոտեցումից՝ նվաճելով այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page