The Croatia Grand Chess Tour․ Գարի Կասպարովի մղձավանջային վերադարձը
Jul 11, 2021
1 min read

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը մասնակցում է կայծակնային խաղի The Croatia Grand Chess Tour մրցաշարին։ Կարիերան ավարտած ռուսաստանցի գրոսմայստերի վերադարձը չափազանց անհաջող է ստացվել։
Առաջին 9 տուրում Կասպարովը կրել է 8 պարտություն, 1 պարտիա ավարտել ոչ ոքի՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ Կասպարովին հաղթել են հոլանդացի Յորդեն Վան Ֆորեստը, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ուկրաինացի Անտոն Կորոբովը, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։
Հուլիսի 11-ին կանցկացվի կայծակնային խաղի եւս 9 տուր։
Խորվաթիայի մրցաշարը Grand Chess Tour-ի 5 մրցաշարերից երրորդն է։ Բոլոր մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,275 միլիոն դոլար է։























Comments