top of page

Գավառ քաղաքը մուտքի ճարտարապետական հուշարձան ունի



Տեղի է ունեցել Գավառ քաղաքի մուտքի հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, քաղաքի կրթամշակութային հաստատությունների, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներ և աշխատակիցներ, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ։


Ինչպես տեղեկացնում են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հուշարձանի բացման արարողությունից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Հուշարձանը կառուցվել է բարերար Սամվել Գորոյանի տրամադրած միջոցների հաշվին։ Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա հունիսից եւ ավարտվել օգոստոսի 14-ին։ Հուշարձանը զբաղեցնում է 1500 քառակուսի մետր մակերես, ունի սալիկապատ եւ կանաչապատ գոտիներ։ Հայերեն և անգլերեն գրությամբ հուշարձանն ազդարարում է Գավառ քաղաքի մուտքը։ Հուշարձանին գրված է նաև Գավառ քաղաքի հիմնադրման տարեթիվը՝ Քրիստոսից առաջ 732 թվական։


Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա և տոնի առիթով։ Գավառի մուտքի հուշարձանը, որը կառուցվեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ եւ Սամվել Գորոյանի բարերարությամբ, արդեն մտնում է քաղաքի պատմաճարտարապետական հուշարձանների ցանկ՝ որպես մեր քաղաքի կերտման խորհրդանիշ, դարերից եկող ու դարեր գնացող առհավատչյա, ներկաներին է դիմել հուշարձանի ճարտարապետ Ռաֆայել Հերգնյանը։ Օրհնության կարգ է կատարել Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը։

ความคิดเห็น


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page