top of page

Բողոքի ակցիա «Գավառ» բ/կ-ում․ ArmLur

Apr 29, 2021
1 min read

ArmLur.am-ի խմբագրակազմ է դիմել «Գավառ» բ/կ-ի աշխատակիցները, որոնք հիմա բողոքի ակցիա են իրականացնում շենքի առջև։


Մեզ դիմած աշխատակիցը պատմեց, թե այս պահին իրենց բողոքի ակցիան խոչընդոտվում է, եւ ոստիկանները չեն թողնում, որպեսզի նրանք դուրս գան տարածքից ու գան կառավարության դիմաց՝ իրենց բողոքի ձայնն այստեղ բարձրաձայնելու համար:

Խնդիրն այն է, որ բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում հաղթել է գործող տնօրեն Աշոտ Կարապետյանը, սակայն տնօրեն է նշանակվել ծագումով գավառցի, բայց այնտեղ չբնակվող անձ, որը կենտրոնի աշխատակիցների ու բժիշկների համար խիստ անցանկալի անձ է: Ընդ որում, մեզ դիմած աշխատակցի խոսքով դա արվել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հովանավորությամբ:


Վերջինս նաեւ խորհրդակցություն է հրավիրել «Գավառ» բ/կ շենքում՝ փորձելով համոզել ընդունել նոր տնօրենին, սակայն ապարդյուն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page