«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուի ձերբակալումը համարեց իրավաչափ. Պապոյան

Փաստաբան Գայանե Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի ձերբակալումը համարեց իրավաչափ այն դեպքում, երբ վերջինս ձերբակալվել է առանց ԿԸՀ համաձայնության։
Այլ կերպ ասած՝ անձեռնմխելիությունը հաղթահարված չէ։
Առանց ԿԸՀ համաձայնության ձերբակալել կարելի է բացառապես այն դեպքում, երբ անձը բռնվել է հանցանքը կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Այսպես, ըստ քննիչի ներկայացրած նյութերի քրեական գործը հարուցվել է դեռևս 16.06.2021թ., ըստ նույն որոշման նկարագրական մասի Գ.Սեդրակյանն իրեն վերագրվող արարքի կատարումը ավարտին է հասցրել 14.06.2021թ., սակայն ձերբակալվել է 19.06.2021թ.:
Ու այս պայմաններում Դատարանն արձանագրել է, որ անձեռնմխելիության հաղթահարման կարիք չի եղել , քանի որ Սեդրակյանը բռնվել է հանցանքը կատարելուց անմիջապես հետո։
Չմոռանամ նշել, որ դատավոր Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակից դուրս եկավ այն ժամանակ, երբ արդեն համացանցում լուրեր էին տարածված, իբրև ՔՊ-ն առաջատար է»։























Comments