top of page

Գայ գյուղում ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

  • Nov 17, 2021
  • 1 min read

ree

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Վաղարշապատի բաժնի ոստիկանները։ Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի 55-ամյա մի բնակիչ տանը մարիխուանա է պահում և օգտագործում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց և փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո հարուցվեց քրեական գործ։


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նոյեմբերի 12-ին խուզարկություն կատարվեց նշված հասցեում. արդյունքում բակում դրված թեփի պարկերի արանքից հայտնաբերվեց 8 փաթեթ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն իրենն է, պահել է անձնական օգտագործման համար:Նշանակվել է տոկսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություն:


Հանգամանքները քննությամբ պարզվում են։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page