top of page

Վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ գազը նավթից թանկ է

Oct 7, 2021
1 min read

Գազի գինը կտրուկ աճել է․ 2014 թվականից ի վեր առաջին անգամ գազը նավթից թանկ է։ Ընդ որում՝ գազի և նավթի գնային տարբերությունն այդքան երկար չի պահպանվել, որքան այս տարի։ ТАСС գործակալության փոխանցմամբ այդ մասին նշվում է Argus միջազգային գնային գործակալության հաշվետվությունում։ Գազի գնի բարձրացումը մի քանի երկրների ստիպել է ձմռանն ընդառաջ նախապատվությունը տալ հեղուկ վառելիքի։ Այս տարվա հուլիսին հյուսիսարևելյան Ասիայում գազի գինը դարձյալ գերազանցում էր նավթին։ Նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր 2014 թվականի ձմռանը, նշում է Argus-ը: Գազի՝ նավթի համարժեքից թանկ գինը պահպանվել էր 37 օր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page