top of page

ԵՄ 5 երկրներ մտադիր են հետաքննել գազի գնի ռեկորդային աճի պատճառները

Oct 6, 2021
1 min read

ԵՄ հինգ երկրներ հանդես են եկել գազի գնի ռեկորդային աճի պատճառները հետաքննելու առաջարկով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Bloomberg-ի լրագրող Խավիեր Բլասը:


Համատեղ հայտարարությունը ստորագրել են Ֆրանսիայի, Իսպանիայի, Չեխիայի, Ռումինիայի և Հունաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները: Փաստաթղթով առաջարկվում է հետաքննել գազի եվրոպական շուկայի գործունեությունը` հասկանալու համար, թե ինչու գազի ներկայիս պայմանագրերը դարձան անբավարար: Բացի այդ, առաջարկվում է գազի պաշարների ծավալների հետ կապված ընդհանուր կանոններ սահմանել` գնաճը մեղմելու նպատակով:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1400 դոլարը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page