Սևան քաղաքի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի
Oct 18, 2021
1 min read

Հոկտեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում՝ Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազասպառողների, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև «Գևորգյանի քոլեթ» ՍՊԸ ընկած հատված) գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, գազասպառողներին խնդրելով, որ պահպանեն անվտանգության կանոնները:























Comments