top of page

Ում չի կարելի գազար ուտել․ մեկնաբանել է սննդաբանը

  • Jan 6, 2022
  • 1 min read

Գազարն արագացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում խոլեստերինը, երիտասարդացնում է և նպաստում է քաշի կորստին, սակայն որոշ մարդիկ ավելի լավ է այն բացառեն սննդակարգից, ՌԻԱ Նովստիին ասել է սննդաբան Օլգա Կորաբլևան։


Նրա խոսքով՝ լյարդի հիվանդությունների դեպքում այս բանջարեղենն անցանկալի է օգտագործել. եթե օրգանն անառողջ է, ապա կարոտինը չի օգնի օրգանիզմին։


Հակացուցումներից են նաև ստամոքսի կամ աղիների խոցը և էնտերիտը (բարակ աղիների պատերի բորբոքում)։


Կորաբլևան ավելացրել է նաև, որ գազարը չպետք է լինի փափուկ և խորդուբորդ, ինչպես նաև չպետք է ունենա բծեր ու ճաքեր (դա նշանակում է, որ միջուկը փչացած է): «Եթե գագաթները շատ հաստ են, ապա, ամենայն հավանականությամբ, արմատային բերքը կոշտ կլինի»,- ասել է սննդաբանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page