Կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի տանը
- Feb 17, 2022
- 1 min read

Առնվազն ինը մարդ Է զոհվել եւ եւս ինը վիրավորվել Թեհրանի նահանգի Վահիդիյե բնակավարում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Փետրվարի 17-ին այս մասին հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար ծառայությունները:
Նշվում Է, որ պատահարի պահին տան բնակարաններից մեկում ընտանիքը ծննդյան տարեդարձ Էր տոնում:
Փրկարար ծառայությունները շարունակում են աշխատանքը:
Մասնագետները պարզում են պայթյունի պատճառները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


























Comments