top of page

Հետաձգվում է Քանաքեռ-Զեյթունի մի հատվածի գազամատակարարման վերականգնումը


Աճառյան փողոցում իրականացվող վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դավիթ Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարման վերականգնումը: Վերը նշված թաղամասում պլանային աշխատանքները նախատեսված էր ավարտել օգոստոսի 3-ին մինչև ժամը 21:00-ը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:


«Վթարավերականգնման աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- հայտնում են ընկերությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page