Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ
Sep 21, 2021
1 min read

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ուղերձը՝ ՀՀ անկախության տոնի առթիվ.
«Գերմանիայի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Այսօր լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը, բայց հայ մշակույթը, լեզուն և կրոնը դարերի պատմություն ունեն: Ուստի այս հրաշալի, հինավուրց ու խրոխտ երկրի հյուրը լինելը մեծ պատիվ է մեզ համար:
Գերմանացիները և հայերը բարեկամաբար կապված են միմյանց մշակութային, քաղաքական և միջանձնային շփումներով: Գերմանիան այսուհետ էլ անկախ և ազատ Հայաստանի Հանրապետության վստահելի և բարեկամ գործընկերն է»:























Comments