Սահմանագծերը կահավորված չեն, իսկ ԱԺ-ն ամենաաննշան բանն էք քննարկում․ Գեղամ Մանուկյան

«Արդեն երկու ամիս է՝ այս հանձնաժողովը գոյություն ունի, բայց դեռ չենք կարողանում փոխնախագահ ընտրել, ու դա այն դեպքում, երբ սահմանի ամբողջ երկայնքն անխիթար վիճակում է, թշնամին էլ մեր տարածքում է»,- այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նկատեց, որ երկու ամիս է՝ պաշտպանության հանձնաժողովը օրակարգային՝ պաշտպանական և անվտանգային բնույթի, որևէ նախաձեռնություն չի բերել։
Անդրանիկ Քոչարյանը, լսելով Մանուկյանի ելույթը, ընդհատեց նրան՝ ասելով՝ եթե Մանուկյանն օրակարգին վերաբերող ասելիք չունի, թող վերջացնի խոսքը։
Ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ օրակարգից է խոսում, Անդրանիկ Քոչարյանն էլ վրա բերեց՝ «դե, մոտեցեք օրակարգին»։
«Իշխանությունը խոսում է բանակի, զինված ուժերի արդիականացման մասին, բայց մինչ այսօր հանձնաժողովը որևէ կարևոր հարց չի քննարկում»,- ասաց նա։
Բացի այդ, Գեղամ Մանուկյանը նկատեց՝ օրակարգային երկրորդ հարցն էլ, թե ով պետք է փոխարինի ԱԺ նախագահին, եթե վերջինս տեղում չլինի, ամենաաննշնան բանն է, որ պետք է քննարկվի։























Comments