top of page

Գոնե այս արհավիրքից հետո հասկացեք` ինչ է պետությունը, հայրենիքը․ Գեղամ Նազարյան

Sep 21, 2021
1 min read


Աբգարս 13-14 տարեկան էր, նայեց ինձ ու հանդիմանող տոնով հարցրեց՝ հայրիկ, ինչո՞ւ եք սպասել եւ նոր միայն 1991 ին անկախացել։ Չեք պատկերացնի այդ պահին որքան երջանիկ էի, որ նման սերունդ է մեծանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։


«Այդ հարցը տալուց 4-5տարի անց Աբգարս իր հազարավոր ընկերների հետ իրենց ամենաթանկը՝ երկրային կյանքը տվեցին մեր Անկախության համար։

Գնահատեք, գոնե այս արհավիրքից հետո հասկացեք ինչ է պետությունը, հայրենիքը։

Շնորհավոր Հայաստան քո Անկախության օրդ։


Մի օր կունենաս քեզ արժանի քաղաքացիներ։ Կունենաս ՀՀ քաղաքացիներ, որոնց առաջնորդները Անկախության օրը բայրաքթարների շոու չեն կազմակերպի, կունենաս գործիչներ, որոնք կհասկանան, որ Անկախության օրը ժողովրդին, առավել եւս երթով, այն էլ հերոս տղերքի ծնողներն Եռաբլուր չեն տանում։ Ամեն ինչ էլ կունենաս իմ Սուրբ հայրենիք»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page