top of page

Մարտեր են նաև Սոթքի հանքի տարածքում, թշնամին փորձում է առաջ գալ. Գեղամասարի համայնքապետ

  • Jul 28, 2021
  • 1 min read



Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ Գեղարքունիքի մարզում, սահմանի գրեթե ամբողջ երկայնքով թշնամին կրակում է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։


Ավետյանի խոսքով` գրեթե չկան կրակոցներ միայն Կութի հատվածում։


«Թշնամին ծանր տեխնիկա ու խոշոր տրամաչափի զինատեսակներ դեռևս չի կիրառում։ Փորձում են առաջ գալ։ Կրակոցներ են նաև Սոթքի հանքի տարածքում, կարելի է ասել, որ մարդկանց տեղաշարժը սահմանափակվել է»,- ասաց Ավետյանը։


Նա նշեց, որ կրակոցները հիմնականում դիրքերի ուղղությամբ են, բնակավայրերն այս պահին թիրախավորված չեն, կան զոհեր։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page