top of page

Նիկոլը նույն խրամատում պատերազմ անցած երկու եղբոր իրար դեմ է հանել». Գեղամ Մանուկյան

Jun 18, 2021
1 min read


Այսօր 19։00 հավաքվում ենք Հանրապետության հրապարկում։ Ելույթ ունեմ ու ցանկանում եմ դիմել նաև բոլոր այն մարդկանց, որոնք այդտեղ չեն, անգամ չեն պատրաստվում Հայաստան դաշինքի օգտին քվեարկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։


«Կուզեմ ուղղել ինձ հարազատ կոնկրետ մարդկան, որոնք ապրում են Ցամաքասարում, Արմավիրում, Թալինում, Դավիթաշեն թաղամասում։ Նրանց անունները չեմ տալիս։ Բայց վստահ եմ, որ ամեն մեկդ իր շրջապատում, ընկերների, բարեկամների մեջ կգտնեք նույնպիսի մարդկանց։ Նրանք բոլորն էլ իմ հարազատներն են։ Ազգականները։ Կիսել ենք իրար հետ ուրախություն ու տխրություն։


Հարսանիք, թաղում, մեծ սեղանի շուրջ նիստ ու կաց։ Առաջին անգամ նրանց շրջանակում դժվար եղավ 2018ի հոկտեմբերին։ Նրանք արդեն դարձել էին սև ու սպիտակի գերի։ Առաջին հարսանիքն էր գերդաստանում դրանից հետո։ Մի քանի հարյուր մարդ կար։ Մեկ էլ հասկացա, որ բարեկամությունը չէր իշխողը, ես, իրենց սիրելի ազգականը դարձել էի այս իշխանության հռչակած սևը, իրենք՝ անհասկանալի սպիտակը։ Հետո գծվեց ջրբաժանը։ Այն արդեն վախենում եմ, որ վիհ է դարձել։ Բայց չեմ ուզում այդպես շարունակվի։


Մենք չենք թողնելու, որ այդպես շարունակվի։ Հասկանում եմ, որ մեր մեջ, ինչպես մեր բոլոր հայրենակիցների, համագյուղացիների, հարեւանների մեջ բաժանումը եղել է ոչ թե լուրջ հարցի պատճառով, այլ այս մարդու պատճառով։ Նա քեն ու ատելություն բերեց յուրաքանչյուրիս գերդաստան, թաղամաս, բնակավայր։ Հանեն՞նք այդ ատելությունը, այդ մարդուն մեր մեջտեղից հեռացնենք, կտեսնեք, թե ոնց լիաթոք մեկ մեկու ուրախությանը ներկա կլինենք, մեկս մյուսի ցավը կսգանք։ Նույն խրամատում պատերազմ անցած երկու եղբոր է իրար դեմ հանել։ Թուրքն անգամ այդ չէր կարող անել։ Սատանան վերացնենք մեր միջից։ Վստահ եմ, լինելու է։ Մենք հաջողելու ենք դա անել։ Ու վստահ եղեք՝ աշխատանքով, արարումով, ազգային, բարոյական, հոգեւոր, մշակութային կրթությամբ, դաստիարակությամբ ժողովրդին դարձնելու ենք Ազգ՝ հանուն ուժեղ Հայաստանի»,- նշել է նա։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page