Բերանն ամբողջովին արյունոտ բորենին երևանյան սրահներից մեկում բարբաջում էր ապագայից. Գեղամ Նազարյան
- Jun 6, 2021
- 1 min read

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող, վերլուծաբան Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կութ գյուղում երեկ տեղի ունեցած ամոթալի միջադեպից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե անասունների մի մասին հնարավոր է եղել վերադարձնել։ Միայն, թե չպարզաբանվեց ինչ անասունների մասին է խոսքը։ Իսկ անասունները երևանյան սրահներից մեկում բարբաջում էին, ծրագրեր հրապարակում։ Այնտեղ էր իհարկե բերանն ու մռութն ամբողջովին արյունոտ բորենին, Էգ բորենին, որին թվում է թե դեմքը բոտոքսով անճանաչելիորեն փոխելով, մաքրելով արյան հետքերը կարող է փոխել իրականությունը և իր հրեշավոր էությունը։
Արնոտ բորենու ոտքերի տակ այս ու այն կողմ էին անում կանեփասեր մի քանի կենդանի, իրենց լայն բացված աչուկները հառելով հավաքված բազմաթիվ էվոլյուցիոն թերզարգացած օրգանիզմների՝ ամեոբանների, հաղաթափիկ ինֆուզորիաների, տզրուկների վրա։ Նրանց աչուկներն առավել լայնանում էին, երբ հայացքն ընկնում էր Հովակիմյանի վրա։ Եվ ամենասարսափելին այս պատմության մեջ այն էր, որ անասունները բարբաջում էին ապագայից»։
Comments