Ռուսաստանը ցույց է տալիս, թե ով է իր հիմնական գործընկերը Հայաստանում
Jun 8, 2021
1 min read

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ռուսաստանյան լրատվական ծառայությունն այսօր հաղորդագրություն տարածեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։
Քարոզարշավի ամենասկզբում տեղեկատվական նման արտահոսքը վկայում է, որ
Ա. Ռուսաստանն ամեմայն ուշադրությամբ հետևում է հայաստանյան իրադարձություններին
Բ. Ռուսաստանը ցույց է տալիս, թե ով է իր հիմնական գործընկերը Հայաստանում։
Երբ քո երկրի անվտանգությունն այս պահին ապահովում է ռուսաստանցի զինվորը, իսկ դու քարոզում ես հակառուսական տրամադրություններ, դա կոչվում է դավաճանություն»։























Comments