top of page

Չի կարող լինել խորհրդարան՝ առանց ընդդիմության․ Պետրոսյանը՝ մանդատներից հրաժարվելու հետևանքի մասին

Jun 21, 2021
1 min read

Արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։


MediaHub.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող են լինել, եթե խորհրդարան անցած երկու ուժերը հրաժարվեն մանդատներից, նշեց․


«Եթե բոլոր թեկնածուները ներկայացնեն հրաժարական, ապա կստացվի խորհրդարանական ճգնաժամ, և Ազգային ժողով գումարվել չի կարող»։


Նա նաև ասաց, որ վերջիններիս հրաժարվելու դեպքում 4-րդ տեղը զբաղեցրած ուժը ևս չի կարող մանդատ ստանալ։


Երրորդ ուժի՝ խորհրդարան մտնելու իրավական նախադրյալը երկրորդ ուժի առկայությունն է:


«Նրանց հաջորդող՝ 5%-ը չհաղթահարած ուժերը խորհրդարան չեն մտնում, հակառակ դեպքում խախտվում է ժողովրդավարության սկզբունքը, կորում է անցողիկ շեմ սահմանելու իմաստը։ ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածից ուղղակիորեն բխում է, որ չի կարող լինել խորհրդարան՝ առանց ընդդիմության»։


Հարցին՝ իսկ կարո՞ղ է գործող 7-րդ գումարման Ազգային ժողովը փոխել Սահմանադրության հիշյալ նորմը՝ նա պատասխանեց․ «Իրավաբանորեն՝ այո, բայց դրա համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն, ինչը ներկա պահին կառավարող խմբակցությունը չունի»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page