Գեղարքունիքի մարզպետն այցելել է առաջնագիծ
Dec 29, 2021
1 min read

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանի հետ այցելել է առաջնագիծ՝ շնորհավորելու ժամկետային զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Մարզպետը շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինվորների Ամանորը` մաղթելով նրանց խաղաղ ծառայություն։























Comments