top of page

Գեղարքունիքում ակցիայի մասնակիցները ծեծել են մարզպետին

Oct 20, 2021
1 min read

Այսօր Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Վարդենիս մայրուղու Գագարինի հատվածում քաղաքացիները փակել էին ճանապարհը։ Նրանք պահանջում էին, որպեսզի հանվի Սևանա լճում ձուկ բռնելու արգելքը։


Ակցիայի մասնակիցների հետ բանակցելու էր եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նրա հետ վիճաբանություն եղավ, որի ժամանակ հավաքվածները սկսեցին քաշքշել միմյանց։ Ներկայացվող կադրերում երևում է, որ քաղաքացիները նաև հարվածում են մարզպետին, իսկ կադրից դուրս նրանք սկսեցին հարվածել մարզպետին ։


MediaHub.am-ի հետ զրույցում ծեծի մասնակիցներից մեկը նշեց, որ վիճաբանությունը շարունակվել է նաև կադրից դուրս, որի արդյունքում ծեծել են մարզպետին։


Նշենք, որ միջադեպից հետո մարզպետը հեռացել էր ակցիայի վայրից, իսկ մոտ մեկ ժամ անց վերադարձել՝ հայտնելով, որ ձկնորսները կարող են առաջիկա 2 օրվա ընթացքում աշխատել, մինչև կառավարությունը որոշում կկայացնի։

Մանրամասները՝ տեսանյութում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page