top of page

Արցախում ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. ինչու՞ է հեռանում Կոսոբոկովը

Sep 27, 2021
1 min read

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում Միխայիլ Կոսոբոկովին կփոխարինի Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը:


Գենադի Անաշկինը ծառայել է երբեմնի Հարավսլավիայում, մասնակցել Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմնորին: Եղել է Բոսնիա և Հերցեգովինայում խաղաղապահ գումարտակի հրամանատար։ Անաշկինի հրամանատարության տակ գտնվող խումբը 2008 թվականին մասնակցել է Հարավային Օսեթիայի մարտական գործողություններին։ 2014 թվականի օգոստոսից զբաղեցրել է Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2017 թվականի հուլիսից ՀՌՕ 8-րդ գվարդիական համազորային բանակի հրամանատարի տեղակալն է։


Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին ներկայացրեց Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին:


Հայկական կողմը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:


Ըստ շրջանառվող լուրերի Կոսոբոկովի հեռանալու պատճառը պաշտոնի բարձրացումն է, նա համատեղության կարգով էր զբաղեցնում Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page