top of page

Գերեվարված քաղաքացին այս պահին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ. Արցախի ՄԻՊ

Jul 26, 2021
1 min read

Արցախի Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։


«Քաղաքացին այս պահին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։ Շուտով կփոխանցեն հայկական կողմին»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը` ծնված 1989թ.–ին, կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։


Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին վարվում նրան հետ բերելու համար։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page