Ադրբեջանի Հանրապետության տարածքում պահվող հաստատված 60 գերի կա. Արցախի ՆԳՆ
- Jun 29, 2021
- 1 min read

Ադրբեջանի Հանրապետության տարածքում պահվող հաստատված 60 գերի կա։ Այս մասին զեկուցվել է այսօր գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն: 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է 2711 մարդու ինքնություն: Ադրբեջանի Հանրապետության տարածքում պահվող հաստատված 60 գերի կա:
Comments