top of page

Գերմանիայում պատուհասած ջրհեղեղի հետևանքով նավթի արտահոսք է տեղի ունեցել

Jul 19, 2021
1 min read

Գերմանիայի տարածքում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղի հետևանքով նավթի արտահոսք է տեղի ունեցել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի Հյուկեսվագեն քաղաքում:


Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, տարերային աղետի ժամանակ մի քանի ձեռնարկություններ են հեղեղվել, որոնք տեղակայված են քաղաքից հարավ ընկած շրջանում: Դա հանգեցրել է նավթի, ինչպես նաև այլ աղտոտող նյութերի արտահոսքի: Նշվում է, որ նավթը հասել է մոտակա գետի գլխավոր ամբարտակին:


Հիշեցնենք, որ Գերմանիայի հարավարևմտյան շրջաններում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել էին մի շարք շրջաններ և բնակավայրեր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page