top of page

Բեռլինում տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բնապահպանական ակցիա է տեղի ունեցել (տեսանյութ)

Sep 25, 2021
1 min read

Բեռլինում բնապահպանական խնդիրներին նվիրված ակցիային 50 000 մարդ է մասնակցել: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության հաղորդագրությանը:


Միևնույն ժամանակ, նշվում է, որ հանրահավաքի կազմակերպիչների գնահատմամբ՝ միջոցառման մասնակիցների թիվը կրկնակի է եղել՝ 100 հազար մարդ:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը Բեռլին է ժամանել, որպեսզի մասնակցի կլիմայի պաշտպանությանը նվիրված ցույցերին:


Գերմանիայում սեպտեմբերի 26-ին Բունդեսթագի ընտրություններ են կայանալու:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page