Գերմանիայի հավաքականն առաջինն է, որը վաստակեց ԱԱ-2022-ի ուղեգիր
Oct 12, 2021
1 min read

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները հինգերորդ անընդմեջ հաղթանակը տարան Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՝ երկուշաբթի օրը հաղթելով Հյուսիսային Մակեդոնիային՝ 4-0 հաշվով։
Գերմանիայի հավաքականն առաջինն է, բացի աշխարհի առաջնության հյուրընկալող երկրից՝ Կատարից, որը վաստակեց ԱԱ-2022-ի ուղեգիր։
J խմբի մյուս հանդիպումներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտվեց Ռումինիային՝ 0-1, իսկ Իսլանդիան ուժեղ գտնվեց Լիխտենշտեյնից՝ 4-0:























Comments