top of page

Գերմանիայի 119 քաղաքացի չի կարողանում հեռանալ Թուրքիայից

Sep 2, 2021
1 min read

Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Գյոքայ Աքբուլութը հարցում է հղել երկրի կառավարությանը՝ պարզելու համար, թե Գերմանիայի քաղաքացիներից կամ այդ երկրում բնակության իրավունք ունեցողներից քանիսը ազատազրկման կամ երկրից դուրս գալու արգելքի պատճառով չի կարողանում հեռանալ Թուրքիայից։ Այդ մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


Հարցմանը պատասխանել է երկրի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Գերմանիայի 61 քաղաքացիներ ներկայումս գտնվում են թուրքական բանտերում, ևս 58 քաղաքացու արգելված է հեռանալ երկրից։ Պարզվել է նաև, որ 2021 թվականի ընթացքում արգելվել է Գերմանիայի 4 քաղաքացիների մուտքը Թուրքիա։ Նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայում բնակության իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ նշված համատեքստում որևէ տեղեկատվության չի տիրապետում։


Արտգործնախարարությունը տվյալներ չի հրապարակել այն մասին, թե Թուրքիայում բանտարկված իր քաղաքացիներն ինչ մեղադրանքների հիման վրա են ազատազրկման դատապարտվել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page