Գերմանիայի կառավարությունը գաղտնի հանդիպում է անցկացրել «Թալիբանի» հետ Դոհայում
Aug 2, 2021
1 min read

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները Դոհայում գաղտնի հանդիպում են ունեցել «Թալիբան» արմատական շարժման անդամների հետ: Այս մասին հաղորդում է գերամանկան Bild պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ Գերմանիան բանակցություններում ներկայացրել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ բանագնաց Յասպեր Վիկը: Հանդիպումը նախապատրաստվել է դաշնային հետախուզական ծառայության կողմից և համաձայնեցված է եղել ԱՄՆ-ի հետ:
Նշվում է որ ներկա պահին երկրում մոտ 700 տեղաբնակ է գտնվում, որոնք համագործակցել են գերմանական կողմի հետ, նրանցից 500-ը ցանկություն է հայտնել մեկնել Գերմանիա:























Comments