top of page

Հրդեհ է բռնկվել Գետափ գյուղի տներից մեկի տանիքում

Sep 23, 2021
1 min read

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղում այրվում է տան տանիք:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետափ գյուղի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի օժանդակ շինության տանիքում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:09-ին, մարվել՝ 18:19-ին: Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ) և 5 հակ անասնակեր։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page