top of page

Իրենց շներին և կատուներին չհաշվառած քաղաքացիները կտուգանվեն․ Գևորգ Նազարյանը

Oct 12, 2021
1 min read


Նոյեմբերի 1-ից շուն կամ կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին։ Այդ մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը։


«Կենդանիները կհաշվառվեն միասնական բազայում և հնարավոր կլինի նույնականացնել ցանկացած կենդանու»,- ասաց Նազարյանը։


Նրա խոսքով՝ այդ կերպ հնարավոր կլինի վերահսկել կենդանիների առողջական վիճակը և կառավարելի դարձնել ընտանի կենդանիների քանակը։


«Մարդիկ իրենց կենդանուն կորցնելու դեպքում կկարողանան ավելի հեշտ գտնել։ Երբ նրանց ուրիշը գտնի, հեշտությամբ կիմանան՝ ով է կենդանու տերը»,- նշեց Նազարյանը։


Այս փոփոխություններից հետո շուն կամ կատու պահող անձանց համար կնախատեսվի խելամիտ ժամկետ, որպեսզի մարդիկ կարողանան այդ գործընթացներն անցնել և հասցնել հաշվառել կենդանուն։


«Կեդանի պահողը պետք է ձեռք բերի այդ անասնաբուժական անձնագիրը և նույնականացման համարը, որը ձեռք է բերվում միկրոչիպի տեղադրմամբ կամ որոշակի դաջվածքի զետեղմամբ՝ կենդանու վրա։ Այնուհետև նա այդ անասնաբուժական անձնագիրը և նույնականացման համարը ներկայացնի համապատասխան վարչական շրջան»,- ասաց Գևորգ Նազարյանը։


Նա նշեց, որ կենդանիների չհաշվառման դեպքում կենդանու տիրոջ նկատմամբ կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։


«Տնային կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար նախատեսված է վարչական տուգանք՝ 5000 դրամ, և այդ մեխանիզմը կարող է կիրառվել»,- զգուշացրեց Նազարյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page