Այստեղ ոստիկաններ չեն, քաղաքացու հերն անիծողներ են․ Գևորգ Պետրոսյան
Sep 18, 2021
1 min read

Քաղաքացիներն այս պահին Երևանում բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ սեպտեմբերի 21-ի գունագեղ տոնակատարության։ Ակցիային մասնակցում է նաև ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նրան զայրացրել է հանգամանքը, որ ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում զոհվածների հարազատներին։
«Բարձր ասում եմ, որ լսեն՝ ամո՛թ ոստիկաններին։ Թող գնան թուրքի դեմը կանգնեն, ոչ թե գան, հայի արյուն խմեն»,- ասաց նա։
Ըստ Պետրոսյանի՝ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքեր չկան, և ոստիկաններն ուղղակի այս պահին ենթարկվում են ոչ թե օրենքին, այլ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին։
Նրա խոսքով՝ այստեղ ոստիկաններ չեն, քաղաքացու հերն անիծողներ են։























Comments