top of page

Դատարանը մերժեց «Պատիվ ունեմ» դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին կալանավորելու միջնորդությունը

Jun 20, 2021
1 min read

Արթուր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է․


«18.06.2021թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անօրինական կերպով ձերբակալել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին՝ ընտրակաշառք առաջարկելու ինչ-որ անհասկանալի, անհիմն կասկածանքով:


19.06.2021թ. պաշտպանյալիս անհիմն կերպով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոսվածի 4֊րդ մասի 1֊ին, 2֊րդ կետերով և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան։


Պաշտպանության կողմը քրեական վարույթի ամբողջ ընթացքում փաստարկված պնդում էր, որ Գ. Աթաբեկյանի ձերբակալումն իրավաչափ չէ, ինչպես նաև բացակայում են կալավորման հիմքերն ու պայմանները (առաջին հերթին` հիմնավոր կասկածը)։


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 20.06.2021թ. մերժեց քննիչի կալանավորման միջնորդությունը, ինչպես նաև բավարարեց իմ բողոքը՝ ձերբակալման իրավաչափության դեմ, և պաշտպանյալս ազատ արձակվեց։


Շնորհակալություն ԴԱՏԱՎՈՐ Կ. ՖԱՐԽՈՅԱՆԻՆ արդար դատական ակտի համար»։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page